▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախցին մեղավոր չի, որ Նիկոլը ձեր ուղարկած գումարը պրեմիա է տվել». Զոհրաբյանը՝ Սփյուռքին

«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է Սփյուռքին. «Ամոթ ա, ձեր անտարբերությունը բացարձակապես հասկանալի չէ: Նիկոլից մուռը դուք հանում եք արցախցիներից: Տղամարդ կա, որի աչքի առաջ սպանել են երեխային, բռնաբարել կնոջը, էդ մարդն օգնության կարիք ունի, դուք ասում եք՝ չէ, 44-օրյայի ժամանակ փող ուղարկեցինք, Նիկոլը կերավ: Արցախցին դրանում ի՞նչ մեղավոր ա: Մի՛ արեք, ձեր անհաղորդությունը, անգթությունը մի՛ փորձեք մանիպուլացնել. ասեք, որ չեք ուզում, ցանկություն չունեք, բայց մի՛ գրեք՝ տիկի՛ն Զոհրաբյան, ես հիմա չեմ օգնում, որովհետև 44-օրյայի ժամանակ 50 եվրո ուղարկեցի «Հայաստան» հիմնադրամին, Նիկոլը տվեց պրեմիայի. արցախցիները դրանում մեղավոր չեն»,- նշել է Զոհրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее