Արցախը ո՞նց ապականեցին էդ հոգեկան հիվանդները․․․Տարեց կինը՝ Եռաբլուրում
«Ամոթով եմ գալիս «Եռաբլուր», այսօր ուխտի օր է, ոչ թե սոսկ հիշատակելու, այլ ինքներս մեզ հիշեցնելու օր։ Արցախի ժամանակավորապես կորուստն ուղղակի անպատվություն է մեզ համար և միևնույն ժամանակ գողացված ուրախության իրականություն, որը մեզ պետք է մղի անընդհատ պայքարի, հակառակ նրա, թե աշխարհն ինչ կասի, թե թշնամական իշխանությունն ինչ կասի»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։ «Արցախցիների վերադարձն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական և բարոյական հիմքերում է գտնվում։ Չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որն այդ մասին չխոսի։ Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է։ Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում՝ միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն։ Էն մարդիկ, ովքեր գլխապատառ պարում էին Շուշիում, այսօր ուրացել են Արցախը, այն վերակոչել են Լեռնային Ղարաբաղ, և այո՛, մեր գողացված կենսագրության խարանը Նիկոլ Փաշինյան անունով երևույթի ճակատին է»,-ասել է Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով առաջիկա անելիքների վերաբերյալ հարցին՝ նշել է․ «Շատ բան է կախված այսօրվանից, ժամանակ չունենք. այս ընթացքը բեկելու, կասեցնելու պահն է։ Նժարին ոչ միայն մեր գոյությունն է դրված, այլ մեր պատիվն ու պատասխանատվությունը մեր նահատակների առաջ»: |
Դիտեք նաև՝
***
***
***