▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հյուսիսում հակառակորդն ակտիվ է. հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները. կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հյուսիսում հակառակորդն ակտիվ է։ Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։
     Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։
     Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее