Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպել է Արցախի կառավարության անդամների, պատգամավորների, համայնքների ղեկավարների հետ: «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով այդ հանդիպմանը, ասել է. «Բագրատ Սրբազա՛ն, Արցախ կա՞, Արցախ չկա, Արցախը վաճառվել է Ադրբեջանին ու Արցախը հանձնած ***ի տղերքը, որոնք ունեին սպառազինություն, ժողովուրդ, բայց առանց դիմադրություն ցույց տալու, մի քանի օրվա մեջ զենքով, զինամթերքով, ամեն ինչով հանձնեցին ու Արցախից փախան: Արցախի կառավարության անդամների հետ հանդիպում ես, որ ի՞նչ անես, ո՞նց կարելի ա ինչ-որ բան պայմանավորվել մի կառավարության հետ, ով փախել ա, դավաճանել»:
«Արցախի կառավարության անդամների հետ հանդիպում ես, որ ի՞նչ անես». Վարդան Ղուկասյանը՝ Բագրատ Սրբազանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet