Քիչ առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել Արցախի ՊԲ նոր հրամանատար Կարեն Աբրահամյանին:

Աբրահամյանն Արցախի Հադրութի շրջանից է, կոչումով` գեներալ-մայոր: Նա զբաղեցնում էր Արցախի զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը:
Կարեն Աբրահամյանի հարազատ եղբայրը՝ Արմեն Աբրահամյանը, ևս գեներալ է և Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը։
Կարդացեք նաև՝ Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր նախարարին


