▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի խորհրդարանի 3 ուժեր կոչ են անում Քոչարյանի նկատմամբ կիրառել խափանման այլ միջոց

Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում: Այս մասին  կուսակցությունները հրապարակել են հայտարարություն։

 

«Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոց ընտրելու հարցով դատական պրոցեսը:

 

 

Նոյեմբերի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության: Զերծ մնալով դատարանի անկախության ու անաչառության վրա ազդելու ցանկացած դրսևորումից, ինչպես նաև առաջնորդվելով անկողմնակալ արդարադատության իրականացման սկզբունքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»,– ասված է նրանց հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее