Ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Անտոնյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով ասֆալտի հարթեցման տեխնիկայով (կատոկ) մոտ 5մ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ա. Անտոնյանը տեղում մահացել է:
Նրա դին բեռնախցիկի միջից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2 տեսուչներն ու քաղաքացիները:
Դին դուրս բերելու համար տեղի ճանապարհաշինարարների կողմից օգտագործվել է հատուկ տեխնիկա:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արցախյան վերջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, կռվել է առաջնագծում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։