▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյան, խնդրում եմ հետևողական լինել և այսուհետ թույլ չտալ այսօրինակ պահվածք․ Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

1937-ի այս մատնիչը, եթե բանակից չփախներ ու դրա համար չդատվեր, ապա հավանաբար կիմանար, որ շարահրապարակում շարքի դիմաց կանգնելիս, եթե նույնիսկ երեսփոխան ես, պարտավոր ես զգաստ կանգնել: Այս սուբյեկտն իր այս փնթի վիճակով ոչ միայն անարգում է շարքում կանգնած տղաներին, այլ վարկաբեկում է Զինված ուժերն ամբողջությամբ:

Արծրուն Հովհաննիսյան, խնդրում եմ հետևողական լինել և այսուհետ թույլ չտալ այսօրինակ պահվածք:

Ավելի վաղ, Արսեն Բաբայանը  նույն թեմայով մեկ այլ գրառում էր կատարել ու  գրել․

Բացի «Նոր Հայաստանի» կառավարությունից ուրիշ ո՞ր պետության կառավարությունը թույլ կտար, որ փաստաթղթերի կեղծմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտված սույն դասալիքի դիմաց շարեին զինվորականների, որ ինքն էլ թևերը խաչած կանգներ դիմացներն ու առանց ամոթի ինչ-որ բաներ խոսեր:

Հավանաբար պատմում էր, թե ինչպես է եկեղեցու առաջնորդի կնիքը գողացել ու իր համար բանակից փախնելու փաստաթղթեր կեղծել:

Սույն Արման Բաբաջանյանը չպետք է մոռացած լինի, թե որտեղ էի ես, երբ ինքը պատիժ էր կրում նախ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց»-ից ազատման օրը...

Նշենք, որ Արսեն Բաբայանի այս գրառումներին նախորդել էին Արմեն Բաբաջանյանի գրառումները, որոնք վերաբերում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Դրանք կարող եք ծանոթանալ ստորև․

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее