Հարգելի լրագրողներ, խնդրում եմ ՁԵԶ ավելորդ վախ ու խուճապ մի առաջացրեք: Ես լավ գիտեմ ոչ միայն այն ինչ տեղի է ունեցել երեկ երեկոյան Տավուշում, այլ նաև լավ եմ ճանաչում այդ գյուղերի գյուղապետերին: Հակառակորդի կրակը ոչնչով այս անգամ արտառոց չի եղել, նույնիսկ ինչ, որ առումով կարելի է ասել սովորական: Հակառակորդը գիշերը ստացել է համապատասխան հակահարված: Այդ կրակոցները անգամ գնդակոծել անվանելը մի քիչ չափազանցված է, ինչ մնաց հրետակոծել, կամ ռմբակոծել: Հակառակորդը չի կարող և չի կրակել Շիլկայից և բնականաբար պարկուճներն էլ չէին կարող հայտնվել գյուղում:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գրառումը
Ֆեյսբուք