▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարադատության նախարարի նշանակման և կադրային այլ հարց չի քննարկվել

Ով է զբաղեցնելու Արդարադատության նախարարի թափուր պաշտոնը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ՝ դեռևս հայտնի չէ։
«Արդարադատության նախարարի նշանակման հարց չի քննարկվել, կադրային հարցեր, առհասարակ, այսօր չենք քննարկել»,-ասել է նա լրագրողներին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։

Խոսելով Մարզահամերգային համալիրի հետագա շահագործման մասին՝ ՀՀԿ խոսնակը վստահեցրել է, որ այնտեղ խաղատներ չեն լինելու, իսկ ներդրումային ծրագիրն, ըստ Էդուարդ Շարմազանովի,  շահավետ է լինելու կառույցի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее