▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն պրովոկացիա եք անում.Գալուստ Սահակյանն անջատեց Փոստանջյանի խոսափողը

Քննարկվում է Մաքսային կարգավորումների մասին օրենքը՝ կից փաթեթով, որի նպատակը գործող օրենսդրությունը համապատասխանեցնելն է այն պայմանագրին, որը վավերացվել է: 

«Այսօր ԱԺ-ն ևս մեկ անգամ փորձ է կատարելու վաճառքի դնել մեր անկախությունը: Արդեն իսկ ՌԴ տնտեսությունը գահավիժում է, և ՀՀ-ն այդ տնտեսության հետ դաշնակցելու կամ համագործակցելու որևիցե անելիք չունի: Դուք ՀՀ-ն տանում եք դեպի կործանում, հետևաբար կոչ եմ  անում չքվեարկել այս օրինագծին»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Կարևորը բոյկոտից դուրս եկաք,-նետեց ԱԺ նախագահը:

Մաքսային կարգավորումների մասին  նախագծերի փաթեթը քվեարկության դրվեց.կողմ քվեարկեցին 70-ը, դեմ 5-ը, ձեռնպահ չկար:

«Հենց նոր քվեարկեցիք մի օրինագծի օգտին, որն ուղղակի դեմ է ՀՀ քաղաքացիների շահերին: Բոլորդ տեսնում եք, թե դրամի ու դոլարի հետ ինչ է կատարվում...»,-ասաց Զարուհի Փոստանջյանն ու մինչ խոսքը կավարտեր՝  Գալուստ Սահակյանն  անջատեց նրա խոսափողն՝ ասելով.

-Արդեն պրովոկացիա եք անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее