Հայկական բնապահպանական ճակատը գրում է․ «Մարդիկ շարունակում են նամակներ գրել բանկերին, որոնց կառավարությունը նշել է որպես 150 միլին դոլարի վարկ տվող պոտենցիալ հաստատություններ։ Ardshinbank CJSC-ին հաճախորդները կրկին անգամ հորդորում են չկայացնել անխոհեմ ու հաճախորդների համար անընդունելի ֆինանսական որոշում, որով այն կնպաստի Ամուլսարը հանք դարձնելուն։ Ardshinbank CJSC բանկը դեռ ոչ մի հաճախորդի չի արձագանքել։
Կարդացեք նամակը կից նկարում, մարդկանց խոսքը բարեկիրթ է, մտահոգ ու խնդիրներին ամբողջությամբ տեղյակ»։