Դիտեցի Արմեն Աշոտյանի հարցազրույցը , որտեղ նա ասում է
«Ծառուկյանն էլ է մերը, Փաշինյանն էլ է մերը, Զոհրաբյանն էլ է մերը, մենք էլ իրենցն ենք»:
Ես անկեղծ ցանկություն չունեմ խառնվելու «Կլեոպատրա»-«Կեսար» հարաբերությունների մեջ, և մեծ հաշվով ինձ չի էլ հետաքրքրում կուզենա արդյոք Ծառուկայանը, որ ԲՀԿ-ում մի Աշոտյան ավել լինի: Հասկանում եմ նաև , որ ամեն պատեհ և անպատեհ առիթով հակառակ կողմում կանգնած Փաշինյանի ազգանունն ասելիս պ-ն Աշոտյանը փորձում է իր խոսքին կշիռ հաղորդել և համոզիչ թվալ:
Բայց մի բան անկեղծ անհասկանալի է :
Երբ ասում է «մենք», ում նկատի ունի: Ովքեր են իրանք, քանիսն են իրանք և ով իրանք չեն: Արդյոք իրանք դա նաև Տիգրան Սարգսյանն է, թե «մենքը» դա արդեն միայն Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանն են, որքանով իրանք Սաքուլիկ են և որքանով վերջապես իրանք Սաքուլիկենցն են: Եվ վերջապես, եթե կանք մենք, ապա ովքեր եք դուք: