▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք սա ՀՀ իշխանություններին ուղղված սպառնալիքի մասին նախազգուշացում չէ

Հայաստանի իշխանությունները իրենց որդեգրած հանցաբարո արժեքների ու խեղված աշխարհայացքի պատճառով հայտնվել են մուրճի ու զնդանի արանքում, մի կողմից իրենց լեգիտիմությունը ապահովող գլխավոր, հյուսիսային, տանիքն է, իր իբր խաղաղապահ զորամիավորումների Արցախում տեղակայման մարմաջով, մյուս կողմից հայաստանյան այն հանրությունը, որը երբեք չի ների Արցախի հանձնումը ու երբևե կիարականացնի իր վրեժխնդրությունը: Սրա հետ մեկտեղ աշխարհաքաղաքական շահագռգիռ տարբեր կողմերից ոմանք սեփական շահերով դրդված բարեբախտաբար թույլ չեն տալիս ՀՀ առկա վարչակարգին կատարել ՌԴ փափագը:
Այս իրադրությունում պաշտոնական Երևանը փորձում է խուսանավել երկսուր արճակատումներից և իրավիճակը մեղմելու համար կարծես թե Հայաստանի ինքնիշխանության միակ պահապան է նշանակել ՀՀ պաշտպանության նախարարին, որի շուրթերով վերջերս արված հայտարարությունը, առ այն որ Հայաստանի բանակն ի վիճակի է առանց ՀԱՊԿ-ի ապահովել մեր սահմանների անվտանգությունը, թերևս հենց դա է վկայում: Սա ակնարկ է, որ վարչակարգը ի վիճակի չէ թույլ տալ ռուսական զորամիավորումների մուտքը Արցախ:
Եթե համադրենք Սեյրան Օհանայանին ի վերուստ թույլատրված այդ դերը և նրա առանձնասենյակում իբր պայթուցիկ տեղադրելու մասին կեղծ ահազանգը, և այս ամենի հետ մեկտեղ Արցախի հետ կապված մոսկովյան պլանները, հատկապես հաշվի առնելով ՌԴ ռեժիմի հայտնի ագրեսիվ գործելաոճը, ապա ակամա կասկած է առաջանում այդ ահազանգի հեղինակի ով լինելու վերաբերյալ, առավելևս երբ մինչ այժմ այդպես էլ չի հաջողվել բացահայտել վերջինիս: Իսկ այն որ պաշտպանության նախարարը այն պաշտոնական դեմքերից է ում հանդեպ նման միջադեպի դեպքում պատկան մարմինները պարտավոր են անմիջապես բացահայտել մեղավորին, քանզի դա արդեն երկրի անվտանգության խնդիր է, կասկած չի հարուցում:
Արդյո՞ք սա ՀՀ իշխանություններին, ի դեմս պաշտպանության նախարարի, ուղված սպառնալիքի մասին նախազգուշացում չէ:

Հ.Գ. Այս համատեքստում հետաքրքրական է ԱԴԾ (ФСБ-ի) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի այցը Մոսկվա, գլխամասի կազմակերպած հավաքին:

 

Կարեն Շիկոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее