Օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մայրաքաղաքում բացահայտել է կազմակերպված խումբ, ովքեր զբաղվել են շորթմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ և այդ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել Արմեն Ն-ն։ Վերջինս հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար է մեղադրվում։ Արմեն Ն-ն տարբեր անձանցից հափշտակել է թանկարժեք ավտոմեքենաներ և դրանք տերերին վերադարձնելու համար գումարներ է շորթել, ապա այն ժողովրդի լեզվով ասած «վազվռատ անելու նպատակով» Հարություն Ս-ի կողմից ստեղծված հանցավոր խմբի հետ մի քանի հոգով մենակ 1 տարվա ընթացքում՝ 2006-2007 թթ. հափշտակել են 28 հատ ավտոմեքենա։ Դրանից հետո հանցավոր խմբի մյուս անդամները կապի մեջ են դուրս ելել տուժողների հետ և 1000-4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մեքենաները վերադարձրել են տերերին։ Եթե եղել են հափշտակված ավտոմեքենաների տերեր, ովքեր գումարը հրաժարվել են վճարելուց, ապա հանցավոր խմբի անդամների կողմից հրկիզման եղանակով մեքենաները ոչնչացրել են։
Առևանգված ավտոմեքենաների դիմաց պահանջել են խոշոր գումար, հրաժարվողների մեքենաները հրկիզել են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet