▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմուտքը բաց տեքստով փաստացի միջանցք է պահանջում, ինչո՞ւ ծպտուն չեք հանում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․

«ՔՊ-իստներ, նիկոլիստներ ու տարատեսակ արեւմտիստներ, բա ո՞ւր է ձեր ինքնիշխանությունը։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ‘Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Վաշինգթոնը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը:
Նա ասել է. «Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի խաղաղության ցանկությունը հստակ ամրագրվի համաձայնագրում: Ընդամենը մեկ բան կասեմ, թե ինչու է դա այդքան կարևոր: Նայե՛ք քարտեզին: Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։
Փաստացի ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարում է, որ Արեւմուտքը պետք է Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից ու դրա գործիքը Սյունիքով Ադրբեջանն ու Հայաստանը կապող ճանապարհն է լինելու։
Երբ Իրանը կամ ՌԴ-ն հայտարարություններ են անում Արեւմուտքի տարածաշրջանում ակտիվության մտահոգության մասին, նիւոլիստներն ու արեւմտամոլները հիշում են ՀՀ-ի ինքնիշխան լինելու մասին։
Բա հիմա Արեւմուտքը բաց տեքստով փաստացի միջանցք է պահանջում, ինչո՞ւ ծպտուն չեք հանում։
Էն ԱԽՔ, ԱԺ սազանդարներն ու Հ1-ի «փորձագետները» ասելիք չունե՞ն։
Թե՞ ձեզ նշանակել են ՀՀ-ից նոր հակառուսական գործիք դառնալ։
Ասել ու կասեմ. ՀՀ-ն չպետք է դառնա նոր հակառուսական ճակատի մաս ու պետք է զարգացնի ռազմավարական հարաբերությունները Մոսկվա-Թեհրան-Պեկին ուղղության հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее