▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմուտքն օգնում է Նիկոլին` պայքարելու սեփական ժողովրդի դեմ». Աշոտյան

Սրբազան պայքարի մասին Արմեն Աշոտյանին հարց էլ ուղղել Սերոբ Մանուկյանը․ «Տեսանելի է, որ Սրբազան շարժումը չունի արտաքին արտահայտված աջակցություն։ Ինչո՞վ դա կբացատրեք»։

«Եկեք ավելի բաց ասենք։ Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլ փաստացի օգնում է Նիկոլին պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրութան աղաղակող խախտումների վրա։ Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին է՛լ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դեմոկրատիան և մարդու իրավունքները երբեք չեն եղել ռուսական դիվանագիտության խաղաքարտերից։ Իսկ ռեալ պոլիտիկի տեսանկյունից՝ Նիկոլի հասցրած վնասը ՌԴ-ին Մոսկվան կոմպենսացնում է տարածաշրջանում այլ դերակատարների հետ մանևրներով՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Եվ պատահական չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին միակ «իրադարձությունը», ըստ մամուլի, Նիկոլի կողմից Արսենյանի համար ՌԴ նախագահին խնդրելն էր։ Ի դեպ, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ «հպարտ և ինքնիշխան» Փաշինյանը պատրաստ է իր թիմակցի շահերից ելնելով՝ խնդրել Վլադիմիր Պուտինին։ Ակամայից հիշեցի «կոշիկ լիզելու» մասին Նիկոլի ինքնախոստովանությունները։

Փաստորեն, Մոսկվայի գլուխը այնքան է խառը, որ չնայած ռեպուտացիոն և քարոզչական վնասների՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի հետ, հայկական ուղղությամբ հիմնական դիվանագիտական մոտեցում է դառնում աշխարհահռչակ ռուսական «пофигизм»-ը։

Այսքանով հանդերձ, վերադառնալով շարժմանը, պետք է նորից ֆիքսել, որ Հայաստանի ճակատագիրը նախևառաջ հայ ժողովրդի գործն ու պարտքն է, որ ոչ ոք չի պատրաստվում մեր դարդերով ապրել և գործել, որ ստեղծված իրավիճակում բոլորը հետապնդում են բացառապես սեփական շահերը։

Ուստի Սրբազան շարժումը «անտեր» չէ․ շարժման տերը հայ ժողովուրդն է»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

***

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

Անուշ Սահակյանը հարցրել է․ «Սրբազան պայքարը, ըստ Ձեզ, ինչքան կտևի և վերջնական հաջողություն կունենա՞, թե՞ ոչ»։

«Նմանատիպ հարցեր հաճախ են հնչում, դրանք հետևանք են անհանգստության, սրտացավության, իսկ երբեմն՝ նաև կասկածամտության կամ թերահավատության։ Ցանկանում եմ շատ ուղիղ և շատ անկեղծ պատասխանել․ պայքարը պետք է տևի այնքան, ինչքան պետք է։ Իսկ վերջնական հաջողություն կունենա այն ժամանակ, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին երրորդ դեմքով խոսելը, և յուրաքանչյուրս առաջին դեմքով վերաբերվենք պայքարին, որովհետև պայքարը միայն Սրբազան չէ և միայն Սրբազանինը չէ։ Պայքարը ես եմ, մենք ենք, պայքարը մերն է։ Հենց այս բանաձևով համատարած և նվիրյալ կերպով գործին կպչելու դեպքում, վերջնարդյունքն իրեն սպասել չի տա։ Կարևոր է նաև չմոռանալ Սրբազան շարժման արժեհամակարգի, բարոյականության մասին և մշտապես նորոգել սեփական բարոյականությունը և հավատը՝ մաքուր պահելով մեր միտքն ու հոգին։ Սա կբժշկի թերահավատությունը և կթարմացնի պայքարի ոգին, կթոթափի հոգնածությունն ու կվերալիցքավորի հավատով, հույսով և սիրով»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

***

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Գայանե Մուրադյանը նրան հարցրել է.

«ԱԺ-ում ՔՊ-ն Արարատ Միրզոյանի մեծարման երեկո էր կազմակերպել, չնայած Հայաստանը պարտություններ է արձանագրում դիվանագիտական գրեթե բոլոր ճակատներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»:
Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Ձեր հարցի հետ կապված՝ երեք դիտարկումներով սկսեմ։

Նախ, պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. դժվար չէ ճամպրուկ լինել, եթե կողքից միայն ուսապարկեր են։

Երկրորդը՝ ՔՊ-ն գովում է Միրզոյանին, որովհետև նա անշեղորեն իրականացնում է ՔՊ-ի ծրագիրը՝ լիկվիդացիոն գներով վաճառել հայ ժողովրդի շահերն արտաքին շուկայում՝ հանուն սեփական իշխանության։

Եվ երրորդը, որքանով հասցրել եմ ծանոթանալ, ընդդիմությանը հաջողվել էր իրականություն վերադարձնել Արարատին՝ բարձրաձայնելով սուր և ճշգրիտ հարցեր։

Հայաստանի արտաքին ձախողումների մասին շատ է խոսվում, որքան էլ իշխանական քարոզչամեքենան հակառակն է հրամցնում մարդկանց՝ նրանց դնելով մտավոր թերզարգացածների տեղ։ Միրզոյանի միակ ձեռքբերումը՝ որպես ԱԳ նախարար, իր բարելավված անգլերենն է, ինչը այդպես էլ չի հաջողվել Նիկոլին։ Հայ ժողովրդի վրա Արարատն ավելի էժան կնստեր, եթե պարզապես նրա հետ պարապող անգլերենի դասախոս վարձեին պետական բյուջեի հաշվին։

Նրա պաշտոնավարումը բնութագրող, Միրզոյանի ասած՝ «կայսերական» լեզվով մի ասացվածք կա՝ каждая сосиска строит из себя колбасу:

Ի դեպ, հակառուսականության առաջամարտիկ Արարատին հիշեցրեք, որ ընդամենը 2 տարի առաջ ՌԴ ԱԳ նախարարին նա քմծիծաղով անվանում էր «իմ լավ բարեկամ»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее