Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։ Փաստի առթիվ Վ․ Լաչինյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փոձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում