Երևանում, այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
Այս մասին հոյտնում է Shamshyancom-ը, ում հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։
Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբն ու դատական բժիշկը։ Դատաբժիշկը զննելով դին, հայտնել է, որ մարմնի վրա կա դանակից ստացած 3 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։ Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում