Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 6-ին «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ստացած ահազանգի փաստով:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07:25-ին նշված կենտրոնից հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Գաբրիել Հ.-ի դին՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում