▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արհեստական ինտելեկտի «ստեղծագործությունը» ներկայացնելիս հնչել է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ․ Վահան Արծրունի

Երգահան Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է WCIT-2019 համաժողովի բացման համերգի ընթացքում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտության կատարմանը.

«Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի:

ԲԱՅՑ!!! Ուշադիր լսեք նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» այս արհեստական ինտելեկտը, ասել է թէ` ալգորիթմեր մշակող ծրագրավորող տղան:

Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ օգտագերծելու, որևէ ձևաչափով և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ:

Հետամուտ եմ լինելու այս հարցին»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее