▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արի փաթաթվի ինձ` գնանք. ԱԺ պատգամավորը` լրագրողին

ԿԱՐԱՄ ՍԱՂԻՆ ԷԼ <ԿՌԻՇԱ> ԼԻՆԵՄ

 
Քանի որ մեր էլ. fnews.am էլ.օրաթերթի -ի աշխատանանքները շարունակվելու են վաղվանից, ֆեյսբուքյան հարթակում ներկայացնում եմ ազգիս օրենսդրի իսկական դեմքն ու պատկերը, որպեսզի այսուհետ նրա նմանների համար դաս լինի, որ օղին <գլխներին> քաշելուց առաջ հիշեն, թե որտեղ են գտնվում, եւ առհասարակ ինչու են նրանց գործուղել խորհրդարան: <Սաղին էլ կարամ կռիշա լինեմ>… Այսօր Ազգային ժողովում լուրջ քննարկումների փոխարեն մի քեֆ, մի ուրախություն ու մի իսկական հարսանիք էր: Կարճ ասած <<սալյուտը>> ոչ թե դրսից էր, այլ՝ ներսից: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, նույն ինքը՝ <<Ավշարի>> Արայիկը եւ Առաքել Մովսիսյանը՝ <<Շմայսը>>, կարծես թե կորել էին ժամանակի եւ տարածության մեջ: Վերջիններս բուլվարային պահվածք էին դրսեւորում ոչ միայն նիստերի դահլիճում՝ ոտքով ձեռքով ախպերական բարեւներ ուղարկելով, այլ նաեւ ԱԺ միջանցքներում: Fnews.am-ը փորձեց հետաքրքվել, թե ինչով է պայմանավորված Արայիկ Գրիգորյանի չափից դուրս լավ տրամադրությունը, որին ի պատասխան նա <թոթովախոս> արձագանքեց. 
-Ինչի՞ ես ինձ դիմում միկրաֆոնդ դեմ տալիս: 
-Ես լրագրող եմ, եւ իմ աշխատանքն եմ կատարում:
-Իմ գործունեությունն էլ էն ա, որ ձեզ գրկեմ, ոչ որպես պատգամավոր: Ո՞ր լրատվամիջոցից ես:
-Fnews.am
-Արի փաթաթվի ինձ գնանք: 
-Պարոն Գրիգորյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր ուրախությունը: 
-Ձեզ հետ է կապված, սիրուն աղջիկ եմ տեսել խի՞ պտի ուրախ չլինեմ,ո?ր :
-Իսկ ձեր կինը չի՞ խանդում, որ սիրուն աղջիկների եք գրկում: 
-Ոչ շատ գեշ կին ունեմ:
-Եթե ի վիճակի եք վերադարձեք տարածք, քանի որ ինձ հետաքրքրում, է թե Ձեզ ի"նչ ճանապարհ է սպասվում նոր կառավարության եւ մասնավորապես հարկային դաշտի հետ կապված: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ առաջինը սկսելու է իր յուրայիններից… 
-Ես միշտ եղել եմ հարկային դաշտում եւ միշտ կլինեմ: 
-Տարեկան որքա՞ն հարկ եք վճարում: 
-Ինչքան որ կան իմ հարկային պարտավորությունները:
-Իսկ որքա՞ն են դրանք:
-Քո ինչ գործ: 
-Դե եթե վճարում եք, ասեք թող բոլորն էլ իմանան: 
-Ես էնքան եմ վճարում,ինչքան պետք ա: Իմն ակցիզային հարկով ապրանք ա: Ես չեմ կարող չվճարել եւ ես իմ արժանապատվությունից վեր եմ համարում, որ առանց ակցիզի ինչ-որ ապրանք վաճառեմ, եղա՞վ: 
-Բաժնետերեր չկա՞ն հիմա ձեր գործարանում: 
-Ոչ, միակ սեփականատերը ես եմ եւ իմ պատվից վեր եմ համարել, որ առանց ակցիզային ապրանքանիշի ինչ-որ ապրանքներ վաճառեմ: 
-Կռիշաներ էլ չունե՞ք: 
-Ես կռիշա կարամ լինեմ: 
-Գուցե ՀՀ վարչապետի համար էլ <կռիշա> կանգնեք: 
-Հարյուր տոկոս, հաստատ, խի չէ”, որ:
Զրույցը`ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԻ Fnews.am 
Հ. Գ Անկեղծ ասած, արդեն լացելու ու ողբալու բան է, որ հայրենի խորհրդարանը, մանրից վերածվում է խաշ-խորովածանոցի ու <կոկոնները> տաքացնելու մի մեծ օբյեկտի, ուր գնալով պատկերը առավել քան անմխիթար է դառնում: Եվ եթե այս տեմպը շարունակվի, ու մերօրյա վիպոյանների ու պուզոյանների <կապերն> էլ չհավաքվի, ապա խորհրդարանի ճակատին կարելի է գրել օրինակ Ավշարի Արոյի մոտ, Գրիշի, Վալոդի, կամ Լոյվի մոտ, ուր քյաբաբան ու Ավշարի օղին կտրվի անվճար, քանի որ դրանից հետո նրանցից շատերը, <քեֆները հազար> ուղղություն կբռնեն դեպի Քելբաջար: Իսկ թե ինչ կլինի նրանցից շատերի հետ<կայֆները> թողելուց հետո, դժվար չէ կռահել:

 

Սոսե Արմենովնա 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее