Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Նալբանդյան գյուղի բնակիչ, 16-ամյա Գ. Ա.-ն Նալբանդյան գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 DR 267 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ջրատարի մեջ:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Վթարի հետևանքով Գ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանել է Գ. Ա.-ի պապիկին, ով նրանից թաքուն տանից վերցրել է բանալիները ու սկսել ավտոմեքենան վարել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում