Երեկ՝ հունիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վարորդն իր ավտոմեքենայով իր երեխային տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատաստվում։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում