ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի այսօրվա «պոռթկումը» հարիր չէր իր նման փորձառու խորհրդարանականին:
Կարծում եմ, Ա. Ռուստամյանը պետք է ներողություն խնդրի իր այսօրվա բառամթերքի համար:
Հիշեցնենք, որ այսօր` Աժ-ում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադառնալով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից օրերս լրագրողների հետ զրույցում արված`«Ղալաթ են անում» արտահայտությանը` ասել է.
«Ըստ էության վիրավորում է Ազգային ժողովին: Հետո փորձել է բացատրել, թե«ղալաթ» բառը արաբերեն նշանակում է սխալ, սակայն դրա փոխարեն կարող էր ներողություն խնդրել: Եթե բառարաններով են առաջնորդվում, ուրեմն մենք էլ պետք է ասենք՝.«Ղալաթ ես անում այ չաթլա՞խ»: