▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: «Ինձ համար այսօր պատիվ է Նոր տարվա նախօրեին այստեղ գտնվելը, մեր զինվորների հետ լինելը: Պատիվ է, քանի որ դուք եք մեզ տալիս այն վստահությունն ու հանգստությունը, որն անհրաժեշտ է, որ մեր երկիրն առաջ է գնում և առաջ պետք է գնա ավելի վստահորեն, որ երկրում կարող են տեղի ունենալ հսկայական փոփոխություններ: Բայց այս ամենը չէր կարող լինել, եթե դուք ամուր կանգնած չլինեիք սահմանին: Ես՝ որպես Հանրապետության նախագահ, որպես պարզ քաղաքացի վստահ եմ, որ մեր երկրի ապագան ապահով ձեռքերում է: Ամեն մի հայ զինվորի կյանքը մեզ համար թանկ է, ինչպես որ թանկ է հայրենիքը: Այնպես որ ամուր եղեք, պահեք մեր սահմանը, և, ամենակարևորը, իրար պահեք, տղաներ»,-զինծառայողներին իր մաղթանքներն է հղել նախագահը:

Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով: 

Կարդացեք նաև՝ Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք. նախագահը՝ մանկատանը, բարեգործական ճաշարանում, Հովսեփյանների բազմազավակ ընտանիքում

Կարդացեք նաև՝

Եթե երկրաշարժի ժամանակ այսպիսի ծառայություն ունենայինք, հազարավոր մարդկանց կյանքերը կփրկվեին. Արմեն Սարգսյան

Կարդացեք նաև՝

Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее