Կառավարության նիստի մեկնարկին ընդունվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հրաժարականը։
Հիշեցնենք՝ այսօր «Առավոտ» թերթը գրել էր, որ Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ: Թերթի տեղեկություններով՝ Արմեն Ղուլարյանը աշխատանքի է տեղափոխվում Երևան՝ որպես քաղաքաշինության փոխնախարար կամ անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ: