▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմենի մայրը ոստիկանի գլխարկը պոկում է գլխից ու թոռնիկի ձեռքը բռնած` հոծ գծով քայլում պողոտան ի վեր»

Տեսանյութը ընկերս տվեց, որ նայեմ: Միանգամից կրկնօրինակը պահեցի համակարգչումս: Արխիվացնելն իմ հոբին է: Հետո նայել եմ մի քանի անգամ: Ուզում էի հասկանալ Արմենի վարքի տրամաբանությունը: Ինչու՞ հարվածեց ոստիկանին, ինչու՞ էր մոր ու մանկահասակ աղջկա հետ քայլում փողոցի մեջտեղով: Ես Արմեն Մարտիրոսյանին սադրիչ չեմ համարում, հակառակը, ազնիվ ու նվիրյալ մարդ եմ համարում: Միևնույն է, հասկանլը դժվար էր, նույնիսկ մի քանի անգամ տեսանյութը հետ ու առաջ անելուց հետո: Այո, դժվար, բայց ոչ անհնար, փաստորեն: Իվերջո սկսեցի կադր առ կադր վերլուծել տեսանյութն ու … կարծես թե' <>: Դիտեք ինձ պես կադր առ կադր ու կտեսնեք. Արմենի մայրիկը ոստիկանի գլխարկը պոկում է գլխից ու ձեռքն առած, թոռնիկի ձեռքը բռնած, հոծ գծով քայլում պողոտան ի վեր: Քաղաքացիական համազգեստով ոստաիկանը/ ենթադրում եմ, որ ոստիկան պետք է լինի/ հասնում է տիկնոջ հետևից ու փորձում հետ խլել գլխարկը: Կինը դիմադրում է, այդ ընթացքում քաշքշուկ է սկսվում ու Արմենը, դա, դիտարկելով որպես հարձակում իր ծնողի վրա' բռունցքներն է ցույց տալիս: Նորից եմ կրկնում, ես Արմենին սադրիչ չեմ համարում, բայց նաև ուզում եմ հասկանալ, ինչու ապրիլի 9-ին մանկահասակ դստերն օգտագործեց կարգուկանոնի դեմ: Ինչու՞ մորն օգտագործեց ոստիկանների դեմ: Ուզում եմ հասկանալ, ինչպե՞ս է ստացվում, որ մենք հայերս, առաջին իսկ առիթի դեպքում, պատրաստ ենք բռնություն գործադրել ոստիկանի դեմ, իսկ նրանից պահանջել' հանդուրժողականություն, մեղմություն ու ներողամտություն: Ինչու՞ է մեզ թվում, որ այն օրը, երբ հասնենք նրան, որ ոստիկանը բռնություն գործադրի մեր նկատմամբ, կամ բերման ենթարկի, այլևս մենք հերոս ենք: Ուզում եմ հասկանալ, անկեղծ… Կարծես թե կարողացա զերծ մնալով որևէ որակումից, բնորոշումից ու մեկնաբանությունից: Սա իմ վերլուծությունն էր' կապված այս տեսանյութի հետ:

 

Գրառումը և տեսանյութը` Ռուբեն Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Աղբյուր` Motive.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее