▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարը՝ ցորենի ալյուրի 80-85 տոկոսը պրեմիքսներով հարստացնելու մասին

ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցն ուղղված էր Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և վերաբերում էր ցորենի ալյուրի 80-85 տոկոսը պրեմիքսներով (երկաթով, ֆոլաթթվով, ցինկով, A, B վիտամիններով) հարստացնելուն:

«Արդյոք իրականացվե՞լ են համապատասխան առողջապահական հետազոտություններ և ի՞նչ այլընտրանքային միջոցներ են քննարկվել»,-հարցրեց պատգամավորը:

Առողջապահության նախարարը պատասխանեց. «Մանրասննդատարրերը և նրանց հագեցվածությունը խնդիր են հանդիսանում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է հետազոտություններին՝ 2000, 2005, 2010 թթ.ժողովրդագրական և առողջական-վիճակագրական տվյալները, որոնք պաշտոնապես հրապարակվել են, վկայում են, որ ՀՀ-ում 2000 թվականին վերարտադրողական տարիքում գտնվող կանանցից 12 տոկոսի մոտ գրանցվել է սակավարյունություն, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ այն կազմել է 24 տոկոս: 2005 թվականին առաջին ցուցանիշը կրկնապատկվել էր: Տարեկան շուրջ 700 երեխա ՀՀ-ում ծնվում է տարբեր տեսակի արատներով, որոից 80-ը ծնվում է նյարդային խողովակի լուրջ արատով, որն ավարտվում է հաշմանդամությամբ: Պատճառը ֆոլաթթվի պակասն է: 5 տոկոս գերազանցող որևէ տեսակի խնդիր համարվում է հանրային, առողջապահական խնդիր: Հարստացման ճանապարհով գնացել են շուրջ 82 երկրներ»:

Նախարարը նկատեց՝ հացի թանկացում չի լինելու:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее