Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին 5 միլիոն դրամի դիմաց ազատ է արձակել առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին:

Հիշեցնենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ Վահան Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս մարտի 7-ին ձերբակալվել էր՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:


