▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին

«Հայաստանում կորոնավիրուսի լոկալ տարածում չի եղել: Այսօր արձանագրված դեպքերը բերովի են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի և հսկողության տակ:

«Շատ կարևոր է պանդեմիային զուգահեռ խուսափել ապատեղեկատվությունից: Անհարկի խուճապը միշտ ամեն ինչին խանգարում է»,- ասել է նա:

Անդրադառնալով ԱՀԿ-ի հայտարարած պանդեմիային՝ նախարարն ասել է. «Հայտարարել կամ չհայտարարելը շատ բան չի փոխելու պայքարի միջոցառումների մեջ, քանի որ դրանք պայմանավորված են հիվանդության տեսակով և ոչ թե` այդ հայտարարությամբ»:

Մանրամասները` տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее