Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի իր տան բակից 13 տարեկան աղջկան ավտոմեքենայով փախցրել են։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը։
shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նշված ավտոմեքենան BMW մակնիշի ավտոմեքենա է, որով առեւանգել են նույն գյուղի բնակիչ 13-ամյա Ն. Խ-ին։ Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ երեխային առեւանգել է 26-ամյա Արթուր Դ․-ն՝ իր ընկերոջ՝ 24-ամյա Ռաֆայել Հ․-ի հետ։
Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նաեւ, որ BMW-ն վարել է Ռաֆայել Հ․-ն, որը նույն օրը Առատան գյուղի վարչական տարածքում վթարի է ենթարկվել եւ ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։