▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. ծառը շուռ է եկել , մեքենաներ են վնասվել

Արտակարգ դեպք՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում. ծառը շուռ է եկել. մեքենաներ են վնասվել

ԱրմԼուր.am-ին հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ծառը շուռ է եկել և վնասել 3 ավտոմեքենա:

Տուժածների մասին, այս պահին, տեղեկություններ չկան:

Թարմացված․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ է փոխհատուցելու վաղ առավոտյան այս սարսափելի դեպքի հետևանքով մեր վարորդների` երևանցիների ողջ վնասը։
Տուգանքի մատերիալ դարձնելով, սեփական երկրում ապրելը զզվացնելով, պարզ է, որ սպասարկվում են ոչ ՀՀ քաղաքացու շահերը, ցավալի ու դառն է, բայց իրողություն է, արդեն շուրջ վեց տարի։
Սթափվել, համախմբվել ու պայքարել է պետք։
Սեփական չպայքարելը արդարացումներ փնտրելով կոծկելու ժամանակ չունենք, կամ մենք` հայերս, կամ թշնամին` ի դեմս Հայաստանում իր սպասարկուների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее