Այսօր՝ հունվարի 12-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 52-ամյա Ա.Ղ.-ն էր, ով աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում