Քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները Հրազդանի կիրճում փրկել են 2 քաղաքացու կյանք։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2 քաղաքացի հեծանիվով Հրազդան գետն անցնելիս ջրի բարձրացման պատճառով չեն կարողանում դուրս գալ գետից։
Օպերատիվորեն ժամանած փրկարարները հատուկ ճոպանների միջոցով 2 հեծավորդներին եւ հեծանիվները դուրս են բերել գետից։
Քաղաքացիների հետ հոգեբանական ճիշտ եւ գրագետ աշխատանքներ է կատարել փրկարար ծառայության հոգեբանը։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


