▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երեւանում. հնչել է կրակոց, անհատ ձեռներեցին հասցրել են հիվանդանոց

Երեւանում ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ 49-ամյա Ավետիս Բ.-ն է. նա վնասվածքը ստացել է Շահումյան 6-րդ փողոցում։

Մինչ բժիշկերը բժշկական օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Շահումյան 6-րդ փողոցի թիվ 7 տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիս Բ.-ի եւ նույն փողոցի բնակիչ, 49-ամյա Արթուր Ա.-ի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած թմբուկավոր տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակոց է արձակել եւ վիրավորել Ավետիս Բ.-ին: Արթուր Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее