Կոտայքի մարզում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկակական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի քերծված-կտրված վերք» ախտորոշմամբ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Եղվարդ քաղաքի դատարան:
shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրի առաջին հարկում գտնվող, կալանավորվածների և ամբաստանյալների ժամանակավոր պահման վայրում, դատական նիստից հետո 49-ամյա Սիմոն Հարությունյանը ինքնավնասում է կատարել:
Աղբյուրի տեղեկություններով, վերջինս որպես ամբաստանյալ մեղադրվում է ՀՀ քր-օր-ի 175 հոդվածի, 131 հոդվածի և 333 հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով: