▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Գյումրիում․ 10-ամյա երեխա է ինքնասպան եղել

Գյումրիում այսօր 5-րդ դասարանցի աշակերտ է ինքնասպան եղել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղային կախված վիճակում հայտնաբերել է մայրը: Վերջինս աշխատում է Գյումրի բժշկական կենտրոնում որպես բուժքույր: Ընտանիքը բնակվել է Շիրակացի փողոցում: 10 տարեկան տղան թիվ 24 դպրոցի աշակերտ էր:

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com-ի տեղեկություններով դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով: Այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее