Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 14:50-ին Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա:
ՀՀ ոստիկանությունից ասել են, որ ահազանգով դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ. հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ բերման է ենթարկվել եւ ներկայացվել նախաքննական մարմնին:
13-ամյա երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանն armtimes.com-ին ասել է, որ տուժածը՝ մոտ 12-13 տարեկան աղջիկ երեխան, բութ գործիքներից հասցված ծանր վնասվածքներ ունի: Այս պահին կյանքին սպառնացող վտանգ կա:
Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը և մայրը բռնության է ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից: