Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հակոբ Հակոբյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության մարզային վարչություններից մեկի տարածքային բաժին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ նշված նյութերը նախապատրաստվել են երեկ՝ մարտի 4-ին, Երևանի Մաշկաբանության և սեռավարակների բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 10-ամյա Ա. Մ.-ն, ում մոտ ախտորոշվել է «Սիֆիլիս» տեսակի հիվանդություն։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


