▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. թմրամիջոցների առքուվաճառքով զբաղված իրանցու դին հայտնաբերվել է կախված

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս կալանավորվել էր ՀՀ քր-օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Փաստի առթիվ Գ. Ազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее