▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Տավուշում. դպրոցում նախկին աշակերտը կրակոց է արձակել դասասենյակում

Տավուշի մարզում փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում մի քաղաքացի մտել է դպրոց եւ պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետեւանքով վնասվել է դասասենյակի պատուհանի ապակին։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ըԸստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է նշված դպրոցի նախկին սան, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Գեղամ Մ.-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմերյանի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի աշխատակցի կողմից ինքնաշեն զենքն առգրավվել է։ Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее