▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ իրավիճակ «Դալմա գարդեն մոլում». մարդիկ տարհանվում են

Այս պահին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճ է: Բոլորին տարհանում են, տարածքում շտապ օգնության մի քանի մեքենաներ են: 

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը  հայտնել է, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկատվություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու, մարդիկ էլ խուճապահար փախնում են:

Մեր հարցին, թե շտապ օգնության մեքենաներն ինչու են այնտեղ, Զարգարյանը նշեց, որ չի կարող ասել՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կտարածեն հաղորդագրությամբ:

Կարդացեք նաև՝ ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее