Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում