▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշես Գեղամյանի ձոնը դուր չեկավ անգամ Գալուստ Սահակյանին

A1plus.am-ը գրում է. ԱԺ-ում այսօր արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, մոռանալով քննարկման բուն թեման՝ ՔԿՀ-ում կալանավորների վերաբերյալ փոփոխությունների նախագիծը, սկսեց գովերգել իշխանություններին: Դա անգամ դուր չեկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Նա նախ շնորհակալություն հայտնեց մի շարք իշխանամետ լրատվամիջոցների, որոնք հրապարակել էին իր հոդվածը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եղած լարվածության եւ մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ. «Ես դա չեմ ասում, որ իմ հոդվածն է, այլ ուզում եմ շեշտեմ, որ դա շատ կարեւոր հոդված է»:

Այնուհետեւ պարոն Գեղամյանը անուղղակի դիմեց բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք քննադատում են իշխանություններին. «Բավական է զենք լինել թշնամու ձեռքին, բավական է իշխանության դեմ խոսել: Չի կարելի չարձանագրել, որ հատկապես արտաքին քաղաքականության առումով ինչ հաջողություններ ենք ունենում: Ես ձոներ չեմ անում…»: «Պարոն Գեղամյան…»,- փորձեց նրան լռեցնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հանգիստ եղեք Գալուստ Գրիգորիչ, ես չեմ կանգնի ամբիոնի վրա, ինչպես արել եմ: Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է իշխանությունների այս հսկայական աշխատանքը չտեսնել. սա ոչ այլ ինչ է, քան թշնամություն: Սակայն թշնամությունը չի անցնի, ինչքան էլ այդ ուժերին աջակցեն զանազան արտասահմանյան ագենտներ»,- հպարտորեն հայտարարեց Արտաշես Գեղամյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее