Քաղաքագ ետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սորոսական և Նիկոլին սատարող Սաքունցը վրդովվել է Ադրբեջանի բռնապետի՝ Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու բարձրաձայնումից...
Իյա, իրո՞ք...
Արթու՛ր, վրդովմունքդ հայտնի այն փաստից, որ Ալիևի այս ցինիկ շանտաժի մասին իմանալով ՆիկոլԴ ծպտուն չի հանում... Դա երկրի ղեկավարի վարքագի՞ծ է...
Դու ես բարձրաձայնում Արցախից զատ 1988-90 թվականներին Ադրբեջանը լքած 350 հազար հայերի մասին... Հետաքրքիր է, իսկ նրանց սերդունդների մասին ինչո՞ւ չես խոսում... Իսկ Արցախում ընդամենը 2 տարի առաջ տեղի ունեցած սպիտակ ցեղասպանության մասին ինչո՞ւ չես խոսում ու այն լքած 150 հազար հայերի ճակատագրի մասին... Թե գիտես, որ այդ ամենը հայատյաց Մակրոնի և քաղաքական խուլիգան Շառլ Միշելի քավորությամբ է եղել, ծպտո՞ւն չես հանում... Անասանամասսան թող շարունակի Արցախի հայաթափման մեջ մեղադրել ՄԻԱՅՆ Ռուսաստանին (Մոսկվան իր մեղքի բաժինը ունի այդ հարցում)... Դա քեզ, քո նմաններին ու ՆիկոլիԴ ձեռնտու է, որ այդ մասսան չգիտի, թե ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ի՛նչ դերակատարություն ունի 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ՆիկոլիԴ այլանդակ որոշման մեջ...
Ալիևն ի՛նչ անում է, լավ է անում՝ իր ազգային և պետական շահերն է պաշտպանում, ի տարբերություն որոշների, որոնք սպասարկելով Նիկոլի նման ոչնչությանը շատ լավ հասկանում են, որ վնասում են հայությանը և Հայաստանին... Նիկոլին սատարողներԴ նաև լավ գիտեք, որ նա ԵՐԲԵՔ չի կարող հավասարը հավասարին բանակցել Բաքվի հետ ու հայանպաստ ինչ-որ բանի հասնել...
սահմանազատումից ի՞նչ կա... Տեսար Ալիևն ինչպես խաբեց ու հուլիսի 1-ի փաստաթուղթը չստորագրեց, Ալմա Աթայի դեկլարացիան և 1976 թ-ի քարտեզները նետեց աղբարկղ, քանի որ ապագա «սահմանազատումներն» անելու է իր ուզածով... Կանդրադառնաս ՆիկոլիԴ այս հացի վերաբերյալ կեղծ խոսումներին և մանիպուլյացիաներին...
Արթու՛ր, ՆիկոլԴ միշտ տվող է... Այս հարցում էլ կտա՝ ադրբեջանցիներին կլցնի Հայաստան...
«Խոփիդ սրության ու հանդիդ բաժանովի լինելու» վրա Ալիևը թքած ունի, քանի որ պաշտպանված է հենց քո դեմոկրատական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլոց կողմից...
Արթու՛ր, հլը ՆիկոլիԴ ասա գրառմանդ վերջին նախադասությունը բարձրաձայն կարդա... Տես կանի՞....
Վերջերս էլ մի սորոսական ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Միլերի հակահայ զառանցանքների համար էլ Վաշինգտոնից պահանջում էր բացատրություններ տալ... Տվե՞ց...
Ի դեպ, Միլերի հակահայ «փոխզիջումներին» ինչո՞ւ չես անդրադառնում...
***
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Թե բա արևմտյան. դե հետո հարավային, եթե համարձակվի, հետո էլ հյուսիսային ու այսպես շարունակ:
Շարունակական մառազմի սրացումների մեջ է սուլթանիկը, ու հենց գիտի «խոփը սուր ա», բայց մոռանում է, որ «հանդը բաժանովի ա»։
Իսկ Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շամխորի, Եվլախի, Շեքիի, Մինգեչաուրի, Նախիջևանի, Շահումյանի և այլ շրջանների ու բնակավայրերի 350 հազար հայերը որտե՞ղ են»։