Իսկ հիմա Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի մասին ավելի լուրջ. ժամանակին ոչ առանց հիմքի խոսվում էր, որ ՕԵԿ-ի կնքահայրը Սերժ Սարգսյանն է, և եթե դա իրոք այդպես է, ապա կարծում եմ, որ Արթուրը ոչ մի տեղ էլ չի գնացել:
Եթե կոալիցիայից դուրս եկած կուսակցության ղեկավարը հրաժարական է տալիս նաև ԱԱԽ քարտուղարի իր պաշտոնից, սակայն պահպանում է ՀԱՊԿ ակադեմիայի տնօրեննների խորհրդի նախագահի պաշտոնը, ապա դա նշանակում է, որ ինքը մնացել է իշխանական միջանցքներում:
Ուրիշ տարբերակ պարզապես չի կարող լինել՝ նման պաշտոն իրական ընդդիմադիր գործչին չեն վստահում: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Արթուրը հերթական անգամ զգեստավորվում է ընդդիմադիրոտ զգեստավորմամբ. Սերժը նրան պահում է որպես «զապաս» տարբերակ 2018-ի համար:
Այլապես Սերժը դեմ կլիներ Արթուրի՝ ՀԱՊԿ ակադեմիայի ղեկավար նշանակվելուն, հատկապես, որ ակադեմիայի շենքը հիմա ֆրոնտալ պատից (պահպանել են որպես հին շենք) բացի ուրիշ մաս չունի, ինչը նշանակում է նաև լուրջ ֆինանսական ներդրում ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, այն է՝ Մոսկվայից: Իսկ օտար մարդուն նման գումարների հետ «խաղալու» հնարավորություն Սերժը հաստատ չէր տա: