«Ես Սերժ Սարգսյանի հրաժարականը չեմ պահանջի. ինքն է իր հեռանալու մասին հայտարարել »,- այսօրվա ասուլիսում հայտարարել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն, ով, հիշեցնենք, որ հրաժարական է տվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ մատնանշելով 5 պատճառներ. Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների առիթով, սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստը, ՍԴ որոշումը պարտադիր կուտակայինի մասին, կառավարության հրաժարականն ու նոր կառավարությունը:
« Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, սակայն յուրաքանչյուրս գնում ենք մեր ճանապարհով,քանի որ մեր տեսլականները նույնը չեն»,-ասել է Արթուր Բաղդասարյանն ու չի բացառել, որ հնարավոր է 2018-ին առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, սակայն նաև նշելով, որ մինչ այդ շատ ջրեր կան հոսելու...