Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատակցի օր: Դատախազության կոլեգիայի նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին, ասաց.

«Մեր նոր քննության արդյունքները շատ հաճախ տրամաբանորեն տարբերվում են նախորդ քննության տվյալներից։ Նոր քննությամբ ձեռք ենք բերում տվյալներ, որոնք հիմք են տալիս բեկանելու նախորդ դատական ակտերում տրված եզրահանգումները և ներկայումս այդ դատական ակտերի վերանայմանն ենք գնում»,- նշեց Դավթյանը և անդրադարձավ «Մարտի մեկի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե մարտի մեկին 10–ից ավելի զոհ է եղել.
«Այս պահի դրությամբ նման տեղեկություն չունենք»։
Կարդացեք նաև՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա թանգարանային պատմություն. Նիկոլ Փաշինյան


