Սիրիական ճգնաժամը կարծես թե մոտենում է ավարտին: Պարզ դարձել է, որ Սիրիայի նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ`շուրջ 90%, հաղթեց Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ Ասադը:
Թերևս Ասադի այս չափազանց համոզիչ հաղթանակը կարելի է բացատրել մեկ բանով.արդեն 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազամը,որը խլեց ու շարունակում է խլել հազարավոր անմեղ ու մեղսունակ մահկանացուների կյանքեր, ցույց տվեց սիրիական ժողովրդին,որ իրենց հզորացման,բարգավաճման ու գոյատևման գրավականը ներքին համերաշխությունն ու միասնականությունն է ու որ երկրից պետք է դուրս շպրտել այն օտար ձեռքերը,որոնք այդ երկիրը քայքայելու համար մտան այդտեղ,ու որ միակ մարդը, այն հեղինակությունը,ով կարող է համախմբել ժողովրդին,ու ով որ այս երեք տարիների ընթացքում անսասան մնաց,դա հենց գործող ու վերընտրված նախագահն է:
Ու արդեն ունենալով ժողովրդի աջակցությունը` Ասադը կկարողանա ոչնչացնել ու քոթակելով դուրս վռնդել այդ խունտաներին,որոնք խրախուսվելով որոշ երկրների կողմից այս արդեն երեք տարի քարուքանդ են անում այդ երկիրը, մանավանդ,երբ միջազգային հանրության ու տերությունների ուշադրությունը շեղվել է Սիրիայից`տեղափոխվելով Ուկրաինա:
Երևի թե տեսնելով,որ Սիրիայում բան դուրս չի գալիս ու Ասադը չի տապալվում,ԱՄՆ-ը այժմ էլ փորձադաշտ է դարձրել Ուկրաինան`նուն Սիրիայի ոճով ու սցենարով,ինչպես եղավ Աֆղանստանում,Լիբիայում ու էլի ուրիշ արաբական երկրներում:Հուսանք,որ գոնե Սիրիայում խաղաղություն կհաստատվի,ու մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին . . .